Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Երևանի մի քանի խաչմերուկներում ձայնաազդանշանային համակարգեր են տեղադրվել՝ տեսողական խնդիրներով հետիոտների համար

Երևանի մի քանի խաչմերուկներում ձայնաազդանշանային համակարգեր են տեղադրվել՝ տեսողական խնդիրներով հետիոտների համար
08.04.2014 | 18:56

Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները համալրվում են ձայնաազդանշանային համակարգերով: Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան և Նալբանդյան փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա տանող բանուկ խաչմերուկների հետիոտնային անցումներն արդեն կարգավորվում են հատուկ համակարգերով, որ տեսողական խնդիրներ ունեցող հետիոտներին տեղեկացնում է լուսացույցի լուսային կանաչ ազդանշանի միանալու և անջատվելու մասին:

Ծրագիրը շարունակվելու է, մայրաքաղաքի հատկապես բանուկ խաչմերուկները կկահավորվեն ձայնային համակարգերով:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ